ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

by on 2014/04/05  •  In Ա-Ինֆոյի, Լրատվություն

unnamedլօգօԱպրիլի 6-ին, ժամը 14.00ին Վրաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցչության դիմաց տեղի կունենա բողոքի ցույց` ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին` Սիրիայում խաղաղ բնակչության դեմ ուղղված բռնությունները դադարեցնելու պահանջով և Թուրքիային` պատասխանատվության ենթարկելու խաղաղ քաղաք Քեսաբի և նրա հարակից շրջանների վրա հարձակված ահաբեկչական խմբավորումներին աջակցելու համար:

ՄԱԿ-ի ներկայացուցչության առջև ցույցից հետո ցույցի մասնակիցները քայլերթով կանցնեն Ճավճավաձե մայրուղիով դեպի Թուրքիայի դեսպանատուն, որտեղ կանցկացվի բողոքի ակցիա թուրքական ցեղասպանական քաղաքականության դեմ:

Ցույցի կազմակերպիչներն են՝ «Վրաստանի Հայ Համայնք», Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոն, «Թբիլիսի Հայերի Վեհաժողով»

«Վրաստանի Հայ Համայնք» -ի մամուլի ծառայություն

5 ապրլի 2014թ.
Թբիլիսի

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ