
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին Ախալքալաքում նշեցին քաղաքի 954 ամյա հոբելյանը։ Տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց Ախալքալաքի կենտրոնական այգում։ Այգու հարակից տարածքում կազմակերպվել էին տարբեր արվեստի եւ արհեստի նմուշներից կազմված ցուցասրահներ։ Դրանից բացի տեղում կազմակերպված էին տարբեր տեսակի ուտեստների եւ անուշեղենի տաղավարներ։ Տոնի առիթով Ներկայացված էին նաեւ հին մեքենաների նմուշներ։ Այգու տարածքում տեղի ունեցան վրացական ու հայկական ազգային […]