Ա-Ինֆոյի

Անցկացվել է միջոցառում՝ նվիրված Ամենայն Հայոց Վարդապետ Կոմիտասի 150-ամյակին

by
2019/11/06

Սեպտեմբերի 28-ին Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնում Երիտասարդական և Գյումրիի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների սաների մասնակցությամբ անցկացվեց միջոցառում՝ նվիրված Ամենայն Հայոց Վարդապետ Կոմիտասի 150-ամյակին: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին կոմիտասյան ստեղծագործությունները երգերով, պարերով և երաժշտական գործիքների մեղմ հնչյուններով: Պարույր Սևակի պոեմից հատվածներով բնութագրվեց Կոմիտասի անցած կյանքի ծանր ուղին, ներկայացվեցին հետաքրքիր փաստեր Վարդապետի մասին: Դահլիճում տիրում էր կոմիտասյան տրամադրություն, հանդիսատեսը […]

... →

Վրաստանի ու Հայաստանի անկախությանը նվիրված գիտաժողով Ախալքալաքում

by
2018/09/11

«Անկախության վերականգնման 100-ամյա ճանապարհ» խորագրով գիտաժողովը Ախալքալաքում կանցկացվի սեպտեմբերի 15-16-ը: Զեկույցներով հանդես կգան հայ և վրացի բանախոսները: Գիտաժողովը կազմակերպում է Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը, մասնկցությամբ Թբիլիսիի Պետական Համալսարանի Պատմության ինստիտուտին եւ ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Պատմության ինստիտուտին, աջակցությամբ Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միությանը:

... →

Գիտելիքի օրը Երիտասարդական կենտրոնում

by
2018/09/01

Սեպտեմբերին 1-ին, Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնում հանդիսավորությամբ նշվեց գիտելիքի օրը: Կենտրոնն այսօրվանից վերսկսում է 2018-2019 թթ. ուսումնական տարին: Այսօր Երիտասարդական կենտրոնի բակում անսովոր աշխուժություն էր տիրում՝ սև ու սպիտակ հագած, գույնզգույն փուչիկները ձեռքերին կենտրոնի սաները շտապում էին իրենց առաջին դասից չուշանալ: Վերստին բացվեցին հարազատ կրթօջախի դռները, ու նա դարձյալ իր գիրկն առավ իր սաներին ու մանկավարժներին: […]

... →

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ – Գումբուրդո գյուղի Սբ. Համբարձման եկեղեցու շուրջ վեճի առիթով

by
2017/10/01

Սույն թվականի սեպտեմբերի 30-ին Ախալքալաքի շրջանի հայաբնակ Գումբուրդո գյուղի բնակչությանը թույլ չտրվեց նույն գյուղում 974 թվականին կառուցված հայ քաղկեդոնիկ ճարտարապետության լավագույն կոթողներից մեկի՝ Սբ. Համբարձման եկեղեցու բակ տեղափոխել նույն եկեղեցու տարածքում վրացական աշխարհիկ և հոգևոր վերնախավի կողմից իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերված և վերստին թաղված գումբուրդոցիների հիշատակին նվիրված խաչքարը: Ինչպես Ջավախքում, այնպես էլ բազմաթիվ վայրերում առկա […]

... →

Ադրբեջանում ուրվագծվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման ամսաթիվը

by
2017/09/13

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի պաշտոնական բացումը նախատեսվում է հոկտեմբերի 28-ին, այդ մասին հայտարարել է ՓԲԸ «Ադրբեջանական երկաթուղիներ»-ի ղեկավար Ջավիդ Գուրբանովը «АЗЕРТАДЖ» լրատվական գործակալությանը: «Եթե տեխնիկական խնդիրներ չառաջանան, ապա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու պաշտոնական բացումը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին», – ասել է Ջավադ Գուրբանովը: Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան փետրվարի 7-ին ստորագրել են միջկառավարական համաձայնագիր Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի միջանցքի ստեղծման վերաբերյալ: Նախագիծը […]

... →

Գարեգին Նալբանդյան. Մտահոգիչ է Սամցխե-Ջավախքում թուրքական գործոնի ակտիվացումը

by
2017/06/16

ia.com-ի, Akhaltskha.Net-ի եւ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի համատեղ ջանքերով: Նախագծի սահմաններում զրուցելու ենք տարբեր վերլուծաբանների, փորձագետների, քաղաքական ու հասարակական գործիչների հետ Ջավախքում թուրքական գործոնի ակտիվացման շուրջ: Մեր հյուրն է ԱՄՆ-ի Գեոպոլիտիկ ակումբի նախագահ՝ Գարեգին Նալբանդյանը: Ի՞նչ կոնկրետ փաստեր կարող եք ներկայացնել Ջավախքում, Վրաստանի այլ շրջաններում եւ տարածաշրջանում ընդհանրապես թուրքական գործոնի աճի վերաբերյալ: Նախ ողջունում եմ […]

... →

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ