
Ախալքալաքում հունիսի 6-ին տեղի հայ բնակիչների և ազգությամբ վրացի պարեկային ոստիկանության միջև տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում ոստիկանները ցուցաբերել են առանձնակի դաժանություն, առաջին դեպքը չէ Ջավախքում։ Ականատեսների վկայությունները, առկա տեսանյութերը խոսում են այն մասին, որ դիմադրություն ցույց չտվող և անզեն բնակչի նկատմամբ զինված և մեծաթիվ ոստիկանները կիրառել են բռնություն։ Վերջիններս, բոլորովին հաշվի չառնելով այն հանգամանքը, […]