
Նոյեմբերի 3-ին Վրաստանի Արդարադատության նախարարը մեկնաբանել է դատախազության կողմից Պաշտպանության նախարարությունից բարձրաստիճան չինովնիկների ձերբակալման փաստը: Ըստ Արդարադատության նախարարի` «Պաշտպանության նախարարության բարձրաստիճան չինովնիկների ձերբակալման պատճառով խախտվել է երկրի ուժային գերատեսչություններում առկա հավասարակշռությունը»: «Բոլորը` դատախազները և հետախույզները, պետք է հասկանան, որ Պաշտպանության նախարարի բացակայության օրոք չի կարելի ձերբակալել նրա տեղակալներին այն դեպքում, եթե դրա հատուկ անհրաժեշտությունը չկա: […]