
Սուրբ Ստեփանոս նախավկայի տոնին ընդառաջ՝ դեկտեմբերի 23-ին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի Սուրբ Խաչ մայր եկեղեցում, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, կատարվել է դպրական տվչություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ առաքելական ելեղեցու Վիրահայոց թեմից՝ հավելելով. «Փոխանորդությունում ծառայող քահանաները նախօրոք Վիրահայոց թեմի առաջնորդին էին ներկայացրել թեկնածուներին. Ախալքալաքի և հարակից գյուղերի […]