
ՍԻՐԵԼԻ՛ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ, այս օրերին ամբողջ հայությունը մեկ դարձած հետևում է Արցախում ծավալվող հերոսական պայքարին ընդդեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի: Հանգամանքների բերումով Հայաստան հասնել չկարողացող հայության հատվածները հայրենիքին օժանդակում են դրամահավաքներով և մարդասիրական օգնությամբ: Ջավախահայերը այս հարցում ամենաակտիվներից են. Այս օրերին օգնելու անհագ պատրաստակամությամբ Ջավախքի տարբեր հատվածներում կազմակերպվում են ինքնաբուխ դրամահավաքներ, որոնց համակարգելը և միասնական ճանապարհով դեպի նպատակ […]