Վիրահայոց թեմը Թբիլիսիի Թանդոյանց եկեղեցին թեմին կամ նախկին կարգավիճակին վերադարձնելու պահանջով դիմել է դատարան

by
2018/01/17

Թբիլիսում 1883 թվականին կառուցված հայկական Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցին կեղծ փաստաթղթի հիման վրա փոխանցվել է վրաց պատրիարքարանին: Վիրահայոց թեմը դիմել է դատարան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Նա հայտնեց, որ 2017 թվականի ապրիլին պատրիարքարանի քարտուղար Բոթքովելին պատրիարքարանի անունից դիմել է Վրաստանի հուշարձանների պահպանության և վերականգնման գործակալություն […]

... →

Ախալքալաքի երեխաները ՎՀՕՄ-ից ստացան նվերներ

by
2018/01/16

Հունվարի 15-ին Ախալքալաքի երիտասարդական կրթամշակութային կենտրոնում Վրաստանի հայ օգնության միության կազմակերպած ամանորյա միջոցառման ժամանակ կարիքավոր ընտանիքների երեխաներին բաժանվեցին նվերներ՝ հագուստների և քաղցրավենիքի տեսքով։ Մինչև նվերների հանձնումը կազմակերպիչները երգ ու պարի միջոցով փոքրիկների համար ամանորյա տոնական ուրախ տրամադրություն ապահովեցին: ՎՀՕՄ-ի ատենապետուհի Կարինե Թադևոսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ «ՀՕՄ Ամանոր» ծրագիրը կազմակերպվում է ամեն տարի հիմնականում […]

... →

Հայկական ու վրացական լրատվամիջոցները պետք է պատրաստ լինեն ճիշտ հակազդելու ջավախքյան ասպարեզում ադրբեջանա-թուրքական քարոզչամեքենային

by
2018/01/15

Ադրբեջանա-թուրքական քարոզչամեքենան շատ հաճախ է օգտագործում «Ջավախքյան անջատողականության» մասին սադրիչ ու կեղծ հրապարակումները ապակայունացնելու համար իրավիճակը Սամցխե-Ջավախքի շրջանում։ Տվյալ գործելաոճը ընդամենը մի մասն է այն մեծ ծրագրի, որը իրականացնում են տվյալ պետությունները Վրաստանում ու մասնավորապես Ջավախքում։ Տնտեսական ու քաղաքական լծակներ օգտագործելուց բացի տվյալ պետությունները իրենց ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցներով ցանկանում են ստեղծել այնպիսի պատկեր իբր […]

... →

Ի՞նչ փոխեց անցնող տարին Սամցխե-Ջավախքում

by
2018/01/09

Մի քանի օրից բոլորս միասին թեւակոխում ենք նոր 2018 թվական։ Անցնող տարում մենք արձանագրեցինք, ինչպես դրական, այնպես էլ բացասական բազմաթիվ երեւույթներ։ Ունեցանք ձեռքբերումներ ու պարտադրված նահանջի պահեր։ Անկոտրուն պահեցինք մեր ոգին արդարության հաստատման ձգտման մեջ։ Միասնական ջանքերով ձգտեցինք դարձնել մեր շրջանը ավելի ապահով, բարեկեցիկ եւ ուժեղ, որտեղ քաղաքակիրթ երկրի շրջանին վայել կհարգվեն մարդու բոլոր իրավունքները։ […]

... →

Վիրահայոց թեմի առաջնորդը ՀՀ Նախագահի հետ քննարկել է Վրաստանի հայկական համայնքում կրթական, մշակութային խնդիրները

by
2017/12/26

Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկել է Վրաստանի հայկական համայնքում կրթական, մշակութային խնդիրները և համայնքին հուզող հարցերը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ընդգծել է, որ Վրաստանի հայկական շատ դպրոցներում ուսուցիչների վերապատրաստման խնդիր ունեն: «Շատ դպրոցներ ուսուցիչներով ապահովելու խնդիր ունենք: […]

... →

Ախալքալաքի Սուրբ Խաչ մայր եկեղեցում կատարվել է դպրական տվչություն

by
2017/12/24

Սուրբ Ստեփանոս նախավկայի տոնին ընդառաջ՝ դեկտեմբերի 23-ին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի Սուրբ Խաչ մայր եկեղեցում, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, կատարվել է դպրական տվչություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ առաքելական ելեղեցու Վիրահայոց թեմից՝ հավելելով. «Փոխանորդությունում ծառայող քահանաները նախօրոք Վիրահայոց թեմի առաջնորդին էին ներկայացրել թեկնածուներին. Ախալքալաքի և հարակից գյուղերի […]

... →

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ