Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի այցը Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոն

Մարտի 20-ին Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնը հյուրընկալեց Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռուբեն Սադոյանին, դեսպանատան աշխատակազմին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին, Վրաստանի խորհրդարանի անդամներ Հենզել Մկոյանին և Սամվել Մանուկյանին, Ախալքալաքի քաղաքապետ Յուրի Ունանյանին, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանին, Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին:

Կենտրոնի մանկավարժական անձնակազմը և աշակերտները հյուրերին դիմավորեցին աղ ու հացով: Հանդիպմանը ներկա էին նաև Ախալքալաքի ԵԿ-ի Պատանեկան և “Զորի Զորյան” Երիտասարդական Միությունների անդամները:


Հյուրերը շրջայց կատարեցին կենտրոնի երկու մասնաշենքերով: ԵԿ-ի համերգային դահլիճում ՎՀՕՄ-ի Վարչության ատենապետուհի, ԱԵԿ-ի պատասխանատու Կարինե Թադևոսյանը ողջունեց ներկաներին, ներկայացրեց ՎՀՕՄ-ի Միավորի, ՀՕՄ-ի Ջավախքի Օժանդակության Ծրագրերի Հանձնախմբի համատեղ գործունեությունը Վրաստանում՝ առանձնապես կարևորելով Ախալքալաքի, Ախալցխայի և Նինոծմինդայի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնների գործունեությունը:

Դրան հաջորդեց ԱԵԿ-ի սաների գեղարվեստական կատարումները: Դեսպանն իր ելույթում ողջունեց ներկաներին, բարձր գնահատեց երիտասարդական կենտրոնի 10-ամյա գործունեությունը և հանձնեց Վրաստանում ՀՀ դեսպանության շնորհավորական ուղերձը:

Պարոն Սադոյանը ներկայացնելով դեսպանատան գործունեությունը՝ կարևորեց հայ-վրացական բարեկամական հարաբերությունները և խոստացավ դեսպանատան աջակցությունն ու մշտական կապը ջավախահայության հետ: Հարց ու պատասխանի բաժնում սիրով պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին, Ախալքալաքի Եկ-ի նիստերի դահլիճում հյուրերի համար կազմակերպվեց հյուրասիրություն:

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ