ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՍԻՐԵԼԻ ԿՐԹՕՋԱԽ. ՔՈ ԼՈՒՍԱՎՈՐ ՈՒՂԻՆ ՀԱՎԵՐԺ Է

Մարտի 17-ին Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնում կազմակերպված էր ԱԵԿ-ի 10-ամյակին նվիրված տոնական մրջոցառում: Կենտրոնի տարեդարձին հրավիրված բազում հյուրերի շարքում էին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը՝ թեմի հովվապետերի խմբով, ՀՀ սփյուռքի նախարարության մերձավոր սփյուռքի հետ կապերի բաժնի պատասխանատու պարոն Տարոն Շագոյանը, Գյումրիի «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի պատասխանատուները, Վրաստանի տարբեր տարածաշրջաններից կրթության, մշակույթի և այլ ոլորտներիի ներկայացուցիչներ, բժիշկներ, դպրոցների, մանկապարտեզների տնօրեններ, ուսուցիչներ, Ախալցխայի և Նինոծմինդայի ԵԿ-ների կոլեկտիվներ, լրագրողներ տարբեր լրատվամիջոցներից, Աեկ-ի սաների ծնողներ, ՎՀՕՄ-ի շատ անդամներ:

Հրավիրվածներից չմասնակցեցին միջոցառմանը Վրաստանի խորհրդարանի անդամները և Ախալքալաքի շրջանի ղեկավար մարմինները:

Վրաստանի և Հայաստանի պետական օրհներգերից հետո, միջոցառման մասնակիցները ստացան Վիրահայոց թեմի առաջնորդի ՝ Սրբազան հոր օրհնությունը: Վիրահայոց թեմի առաջնորդը, շնորհավորելով ԵԿ-ի 10-ամյակը, մաղթեց հաջողություն, նորանոր ձեռքբերումներ և բարձր գնահատեց հայ երեխայի հայեցի դաստիարակման, մայրենի լեզվի, կրոնի ու մշակույթի պահպանման գործում Երիտասարդական Կենտրոնի մանկավարժների բարեխիղճ աշխատանքը:

ՎՀՕՄ-ի ատենապետուհի Կարինե Թադևոսյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքեր հղեց ԱԵԿ-ի կոլեկտիվին, հակիրճ ներկայացրեց նաև նման առաքելությամբ գործող Ախալցխայի ու Նինոծմինդայի ԵԿ-ների գործունեությունը: 10-ամյակի առիթով բազմաթիվ շնորհավորական ուղերձներից ՀՀ սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանի շնորհավորական ուղերձը ներկայացրեց պարոն Տ. Շագոյանը, իսկ Վրաստանում ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպանի, ՀՀ ԿԳ նախարարի ու Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախարար, ՀՀ ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական ուղերձներն ընթերցեց ԵԿ-ի սան Լիլիթ Գաբրիելյանը:

Միջոցառման ընթացքում հաղորդավարները ներկայացրին Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնի 10 տարիների
հարուստ, բազմաբնույթ գործունեությունը, որն ուղեկցվում էր գեղարվեստական կատարումներով: Գեղարվեստական մասի Ախալքալաքի ԵԿ-ի ՀԱՅՔ համույթի հայրենասիրական, ազգագրական երգերի, պարերի , ասմուքների շարքում ընդգրկված էին նաև Գյումրիի «Ընտանիք» , Ախալցխայի ու Նինոծմինդայի Երիտասարդական Կենտրոնների ներկայացրած երգերն ու պարերը: Հանդիսատեսի ջերմ ընդունելությանն արժանացավ ՀՀ « Շանթ» հետուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագծի մասնակից, գյումրեցի Կարեն Աթոյանը՝ իր հայրենասիրական երգերի կատարումներով: Դահլիճում տիրող ոգևորությունն աննախադեպ էր, Կենտրոնի սաների հայրենասիրական, ազգային երգերի ու պարերի կատարումներն ընդունվում էին բարձր ծափահարություններով ու հիացական արձագանքներով:

Հյուրերից շատերը արտահայտվեցին իրենց շնորհավորական ու բարեմաղթանքի խոսքերով, նրանցից էին Վրաստանի գրողների «Վերնատուն» միության նախագահ, գրող, Նինոծմինդայի « Ռաֆայել -Ջավախք» կենտրոնի տնօրեն պարոն Գևորգ Սնխչյանը, Ախալքալաքի մշակույթի տան տնօրեն Աշուղ Ալիկ Ջավախքը, պատմաբան Սևակ Երանոսյանը և այլոք: Իսկ ԵԿ-ի նախկին սաների և ծնողների շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքերում կարևորվում էր Եկ-ում երեխաների հայրենասիրական դաստիարակման ու տարբեր խմբակներում ստացած գիտելիքների դերն ու նշանակությունը: Հյուրերից շատերի կողմից ԵԿ-ն ստացավ հիշարժան հուշանվերներ:

Միջոցառման ավարտին Ախալքալաքի Եկ-ն հյուրերի համար կազմակերպել էր հյուրասիրություն:

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ