Ախալքալաքի երեխաները ՎՀՕՄ-ից ստացան նվերներ


Հունվարի 15-ին Ախալքալաքի երիտասարդական կրթամշակութային կենտրոնում Վրաստանի հայ օգնության միության կազմակերպած ամանորյա միջոցառման ժամանակ կարիքավոր ընտանիքների երեխաներին բաժանվեցին նվերներ՝ հագուստների և քաղցրավենիքի տեսքով։

Մինչև նվերների հանձնումը կազմակերպիչները երգ ու պարի միջոցով փոքրիկների համար ամանորյա տոնական ուրախ տրամադրություն ապահովեցին:

ՎՀՕՄ-ի ատենապետուհի Կարինե Թադևոսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ «ՀՕՄ Ամանոր» ծրագիրը կազմակերպվում է ամեն տարի հիմնականում ծնողազուրկ, կարիքավոր ընտանիքների, հիվանդ երեխաների համար: Ամբողջական միջոցառման շրջանակները ավելի լայն են և ընդգրկում են նաև Նինոծմինդա, Ախալցխա, Բաթում քաղաքները ևս։ Կարինե Թադևոսյանն ավելացրեց, որ ինչպես ամեն տարի, այս տարի ևս եկեղեցին ցուցաբերեց իր աջակցությունը։

Միջոցառմանը ներկա էր նաև Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը, ով իր խոսքում նշեց, որ բացի երեխաների համար պատրաստված նվեր-քաղցրավենիքից եկեղեցին իր օրհնությունն է տալիս երեխաներին և միջոցառման առավել կարևոր մասը հենց երեխաների հետ միասին արված աղոթքն է առ Աստված։ Տեր Տաթև քահանա Մարուքյանը ավելացրեց նաև, որ եկեղեցին չի սահմանափակվում այս միջոցառմամբ և Ջավախքի տարբեր գյուղերում ևս մասնակցում է տարբեր միջոցառումների։

Երեխաներն, ովքեր այսօր ստացան նվերներ, միշտ ուշադրության կարիք ունեն և յուրաքանչյուր թեթև նվեր, նրանց օրը կարող է տոն դարձնել:

Սոնա Տոնականյան

Ախալքալաքի երեխաները ՎՀՕՄ-ից ստացան նվերներ

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ