Հովվապետական այց Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոն

2017 թվականի նոյեմբերի 20-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հովվապետական այց կատարեց Սամցխե-Ջավախքի և Ծալկայի փոխառաջնորդություն:

Նոյեմբերի 21-ին Վ. Միրզախանյանը Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի խորհրդական պարոն Արտակ Գրաբսկին, Սամցխե Ջավախքի և Քվոմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող պարոն Արտակ Գաբրիելյանը և Ախալքալակի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը այցելեցին Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոն:

Նրանց դիմավորեցին ԱԵԿ-ի սաները և Պատանեկան միության անդամները: Հյուրերը ներկա եղան ԱԵԿ-ի հայոց լեզվի և գրականության խմբակի դասին, շրջայցով ծանոթացան ԱԵԿ-ի մասնաշենքերին, նրա գործունեությանը և տնօրինության հետ ունեցան մտերմիկ զրույց:

Կենրրոնի գործունեությամբ ոգևորված` նրանք խոստացան պահպանել մշտական կապ թե՛ Վիրահայոց թեմի, թե՛ Վրաստանում ՀՀ-ի դեսպանատան հետ: Գերաշնորհ Տեր Վազգեն Միրզախանյանը ԵԿ-ին հանձնեց հուշանվեր-նկար:

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ