Ի՞նչ ճակատագիր է սպասում Ջավախքի առաջնորդական փոխանորդությանը

Բավականին վերջերս հայտնի դարձավ, որ Բաբկեն Վարդապետ Սալբյանը Ջավախքում 16 տարվա ծառայությունից հետո հեռացվել է Ջավախքի առաջնորդական փոխանորդի պաշտոնից։ Պաշտոնական հաղորդագրության մեջ ակնարկ կա, որ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը անձամբ է ղեկավարելու Ջավախքի առաջնորդական փոխանորդությունով, կամ ընդհանրապես չեղարկելու է այն, ինչը մի շարք հարցեր է առաջացնում Սամցխե-Ջավախքի հայ ազգաբնակչության համար։ Այս հարցերը ավելի մեծ կասկածանքի առիթ են տալիս, քանզի հոկտեմբերի 5-ին Վիրահայոց թեմը Վրաց Ուղղափառ եկեղեցու հետ համատեղ հայտարարություն տարածեց Ախալքալաքի Գումբուրդո գյուղում սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ, որը խիստ բացասական ընդունվեց Սամցխե-Ջավախքի հայ ազգաբնակչության բացարձակ մեծամասնության կողմից։

Ինչքան էլ փորձեն պնդել հակառակը, այնուամենայնիվ չի բացառվում, որ այս երկու դեպքերը իրար հետ ուղիղ կապ ունեն։ Կարելի է նաեւ լավատեսություն ունենալ եւ ենթադրել, որ դա Ամենայն Հայոց Կաթողիկոս՝ Գարեգին Բ-ի բացասական արձագանքն է Գումբուրդոյի դեպքերի հետ կապված Վիրահայոց թեմի եւ Ուղղափառ եկեղեցու համատեղ հայտարարության վերաբերյալ ու Բաբկեն Վարդապետ Սալբյանի հեռացումով սկիզբ է դրվելու Ջավախքում առանձին թեմի ձեւավորմանը, ինչի վերաբերյալ բազմաթիվ կոչերով կաթողիկոսին արդեն տարիներ է ինչ դիմում են Սամցխե-Ջավախքի հայկական կազմակերպությունները։ Սակայն այսօրվա համատարած բնույթ ընդունած ազգային մտածողության նահանջից ելնելով, կարելի է ենթադրել, որ Բաբկեն Սալբյանի հեռացման որոշումը ոչ թե կապված է Ջավախքում առանձին թեմի ձեւավորման համարձակ քայլի մեկնարկով, այլ ամենայն հավանականությամբ պայմանավորված է Ջավախքի առաջնորդական փոխանորդության վերացման գործընթացով։

Էդուարդ ԱՅՎԱԶՅԱՆ

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն

http://akhaltskha.net/2017/10/30/%D5%AB%D5%9E%D5%B6%D5%B9-%D5%B3%D5%A1%D5%AF%D5%A1%D5%BF%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80-%D5%A7-%D5%BD%D5%BA%D5%A1%D5%BD%D5%B8%D6%82%D5%B4-%D5%BB%D5%A1%D5%BE%D5%A1%D5%AD%D6%84%D5%AB-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB/

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ