Ախալքալաքում ընտրողների ակտիվությունը կազմել է 52,23%


Չնայած կարտոֆիլի բերքահավաքի թեժ պահին, երբ բնակիչների մեծ մասը զբաղված էին դաշտային աշխատանքով, շրջանի ընտրողներ ցուցաբերեցին միջին ակտիվություն:

Ախալքալաքի շրջանում ընտրություններին բնակչությունը միշտ չէ որ ակտիվ է: Այնպես որ, եթե համեմատենք այս տարվա ակտիվությունը նախորդ տարվա ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ, ապա 2014թ.-ին ակտիվությունը այստեղ կազմել է 48.81%: 2010թ.-ին թեև թվերը ցույց են տալիս ակտիվություն` 69.10%, սակայն դա անիրական թվեր են, քանի որ մեր աչքի առաջ քվեաթերթիկները քվեատուփի մեջ էին գցում:

Ախալքալաքի շրջանում 2017 թ.-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում գրանցվել է 38229 ընտրող: ԿԸՀ-ի տվյալներով ժամը 10: 00-ին ընտրողների մասնակցությունը կազմել է 2836 մարդ (7.4%), ժամը 12:00-ին քվեարկել է 8045 ընտրող (21%), ժամը 15: 00-ին ընտրողների մասնակցությունը կազմել է 12992 մարդ (34%), 17:00 -ին քվեարկել է 15 144 ընտրող (39.6%), իսկ ժամը 20:00-ի դրությամբ քվեարկել է 19971 ընտրող (52.23%):

Շրջանի ընտրողները հիմնականում ակտիվ էին առավոտյան և երեկոյան: Ախալքալաքում կարտոֆիլի բերքահավաքի թեժ պահն էր, օրն արևոտ էր և բոլորը հիմնականում դաշտերում էին:

Կուլիկամ և Խուլգումո գյուղերում հանձնաժողովի անդամների խոսքով, առավոտյան ժամերին ընտրողներն ակտիվ ե եղել, իսկ ցերեկը՝ ոչ:
12: 00-ից 17: 00-ն ակտիվությունը ցածր էր: Կարտիկամ և Բավրա գյուղերում մենք ընտրատարածքներն այցելեցինք ցերեկվա ժամերին ու երկու տեղերում էլ հերթեր էին:

Առավոտյան, ըստ մեր դիտարկումների, ժամը 8: 00-ի սահմաններում քաղաքի №1, №2, №4, №66 ընտրատարածքներում ակտիվությունը բարձր էր: Ներկայացնում ենք այդ ընտրատարածքների արձանագրային տվյալները:

№3, №67, №70 ընտրատարածքում քվեարկողները պակաս ակտիվ էին: №3 ընտրատարածքը վերջին տարիներին առանձնանում է ընտրողների ցածր մասնակցությամբ: Կան նաև ընտրատարածքներ, որտեղ ընտրողների մասնակցությունը միշտ բարձր է, օրինակ, №2 ընտրատարածքը:

Ամբողջ Վրաստանում ակտիվությունը կազմել է 45.64%: Երկրում կա ընդամենը 3440123 ընտրող: Ժամը 10: 00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 231736 մարդ (6.74%), ժամը 12:00-ին՝ 567699 մարդ (16.5%), 15:00-ին` 1026430 (29.84%), ժամը 17:00-ին՝ 1262809 մարդ (36.71%), 20:00 –ին` 1569992 ընտրող (45.64%):

Շուշան Շիրինյան

24/10/2017

Ախալքալաքում ընտրողների ակտիվությունը կազմել է 52,23%

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ