Ինչպես են բաշխվել ձայները Ախալքալաքում

Jnews-ը ներկայացնում է Ախալքալաքի քաղաքապետի ընտրություններում թեկնածուների ցուցաբերած առավելագույն և նվազագույն արդյունքներն ըստ ընտրատեղամասերի:

Հարություն Ալեքսանյան
«Բաքրաձե-Ուգուլավա-Եվրոպական Վրաստան» դաշինքի կողմից առաջադրված Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու Հարություն Ալեքսանյանը հավաքել է 499 ձայն: Թվով 16 ընտրատեղամասերում ոչ մի ընտրող ձայն չի տվել նրա օգտին, իսկ 6 տեղամասերում 1-ական քվե: Ալեքսանյանը ամենաբարձր ցուցանիշը գրանցել է 40/54 (Պտենա) ընտրատեղամասում հավաքելով 47 ձայն:

Մելիք Ռաիսյան
«Դմիտրի Լորդքիփանիձե, Կախա Կուկավա-Դեմոկրատական Շարժում» դաշինքի կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Մելիք Ռաիսյանը հավաքել է 1012 ձայն: Թվով 7 ընրատեղամասերում 0-ական քվե է ստացել, իսկ 12 տեղամասերում 1-ական: Մելիք Ռաիսյանը ամենաբարձր ցուցանիշը գրանցել է 40/10 (Վարևան) տեղամասում հավաքելով 124 ձայն: Վարևանը միակ ընտրատեղամասն է, որտեղ Մելիք Ռաիսյանը առավելության է հասել մյուս բոլոր քաղաքական ուժերը ներկայացնող մրցակիցների նկատմամբ:

Զուրաբ Օզգեբիշվիլի
«Միասնական ազգային շարժում» կուսակցության թեկնածուի՝ Զուրաբ Օզգեբիշվիլիի օգտին է քվեարկել 176 մարդ: Թվով 28 ընտրատեղամասերում ոչ մի ընտրող իր ձայնը չի տվել, իսկ 17 տեղամասերում 1-ական քվե է ստացել: Օզգեբիշվիլին ամենաբարձր ցուցանիշը գրանցել է 40/42 (Կոթելիա) ընտրատեղամասում հավաքելով 39 ձայն:

Սամվել Պետրոսյան
«Վրաստանի հայրենասերների դաշինքի» կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Սամվել Պետրոսյանը հավաքել է 6186 ձայն:
Ամենաքիչ՝ 8-ական ձայն հավաքել է 3 ընտրատեղամասերում: Թվով 10՝ 13 (Մաջադիա) 50 (Կիրովական), 37 (Խուլգումո), 36 (Աբուլ), 35 (Կուլիկամ), 34 (Կարտիկամ), 20 (Փոքր Սամսար), 19 (Մերենիա), 29 (Բուղաշեն), 69 (Գումբուրդո) ընտրատեղամասերում առավելության է հասել բոլոր մրցակիցների նկատմամբ:

Ռուբեն Մկրտչյան
«Գիորգի Վաշաձե-միասնական նոր Վրաստան» կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մկրտչյանը հավաքել է 83 ձայն: Թվով 49 ընտրատեղամասերում հավաքել է 0-ական ձայն, 9 տեղամասերում 1-ական ձայն: Մկրտչյանն ամենաբարձր ցուցանիշը գրանցել է 40/70 (Ախալքալաքի #2 մանկապարտեզ) ընտրատեղամասում հավաքելով 6 ձայն:

Յուրիկ Ունանյան
«Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության կողմից առաջադրված թեկնածուի և արդեն նորընտիր քաղաքապետ Յուրիկ Ունանյանի օգտին է քվեարկել 11221 ընտրող: Ունանյանը հաղթանակ է գրանցել թվով 59 ընտրատեղամասերում: Ամենաքիչ ձայն է հավաքել 40/41 (Ֆիլիպովկա) ընտրատեղամասում՝ 19 ձայն, սակայն այստեղ նա կրկին առավելության է հասել իր մրցակիցների նկատմամբ: Ամենաբարձր ցուցանիշ գրանցել է 40/02 ընտրատեղամասում՝ 544 ձայն:

Միայն մեկ 11 (Կոկիո) ընտրատարածքում Յուրիկ Ունանյանը և Սամվել Պետրոսյանը հավաքել են հավասար ձայներ՝ 81-ական:

Աղունիկ Այվազյան

Ինչպես են բաշխվել ձայները Ախալքալաքում

25/10/2017

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ