Ա-Ինֆոյի

Ախալքալաքի Սուրբ Խաչ մայր եկեղեցում կատարվել է դպրական տվչություն

by
2017/12/24

Սուրբ Ստեփանոս նախավկայի տոնին ընդառաջ՝ դեկտեմբերի 23-ին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի Սուրբ Խաչ մայր եկեղեցում, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, կատարվել է դպրական տվչություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ առաքելական ելեղեցու Վիրահայոց թեմից՝ հավելելով. «Փոխանորդությունում ծառայող քահանաները նախօրոք Վիրահայոց թեմի առաջնորդին էին ներկայացրել թեկնածուներին. Ախալքալաքի և հարակից գյուղերի […]

... →

Վրաստան. Շաբաթվա իրադարձությունները

by
2017/02/11

Փետրվարի 6-ին Վրաստանի Հանրային Հեռուստաընկերության գլխավոր տնօրենը հասարակությանն է ներկայացրել Հանրային Հեռուստատեսության «զարգացման» ծրագրի վերաբերյալ իր որոշումը։ «Առաջին հերթին մենք սկսում ենք Հանրային Հեռուստաընկերության կողմից թողարկվող բոլոր ծրագրերի դադարեցումը։ Մինչ 2018 թվականը կդադարեցվեն մեր բոլոր ծրագրերը, բացի տեղեկատվական ծառայությունից», -հայտնել է Վրաստանի Հանրային հեռուստաընկերության Գլխավոր տնօրենը։ Վրաստանի Կրթության նախարարության որոշման համաձայն՝ Բաթումիում գործող «Շահինի» անվան […]

... →

Երբ խոսում են արմատները. համակարգչային հավաքածու՝ հարազատ գյուղի դպրոցին

by
2016/12/28

Դեկտեմբերի 24-ին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր վարչության ներկայացուցչությունը աշխատանքային այց կատարեց Ջավախքի Սուլդա գյուղ և տեղի դպրոցին փոխանցեց ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, Ջավախքի Սուլդա գյուղի արժանավոր զավակ Վաղարշակ Մեյրոյանի կողմից նվիրաբերված համակարգչային հավաքածուն և տպիչ սարքը: Հանդիպմանը ներկա էին շրջանային վարչության ներկայացուցիչ-լիազոր Զարզանդ Կուջոյանը, վարչության մասնագետ Ափոյան Մեցոն և դպրոցի տնօրեն Ջանոյան Սայաթը: ՋԱՀ-ի գործադիր […]

... →

Վրաստանը դառնում է Թուրքիայի պատանդը: Մասն Բ

by
2016/06/10

Թուրքիան ու Ադրբեջանն ակտիվորեն փորձում են Վրաստանին ներքաշել տարածաշրջանային նոր զարգացումների մեջ՝ գործադրելով շանտաժի բոլոր ձևերը: Թբիլիսիի նկատմամբ իրականացվում է թուրք-ադրբեջանական ոչ միայն տնտեսական, այլ նաև ռազմաքաղաքական էսպանսիա, որը կարող է լրջորեն սպառնալ Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ստիպել վրացական վերնախավին հետևել Անկարայի և Բաքվի կողմից ընտրած ուղեծրով: (Մասն Ա) Տնտեսական գործոն Վերջին տասը տարիների ընթացքում Թուրքիան […]

... →

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ՋԱՎԱԽՔՈՒՄ

by
2015/12/19

«Զորի Զորյան» երիտասարդական միությունը, «Գուգարք» անսամբլը եւ Ախալքալաքի երիտասարդական կենտրոնը կազմակերպում են բարեգործական համերգ: Ողջ հասույթը կտրամադրվի երիտասարդական կենտրոնների պարային խմբերին: Համերգը Նինոծմինդայում տեղի կունենամ դեկտեմբերի 20-ին մշակույթի տանը ժամը 18:00-ին: Դեկտեմբերի 21-ին Ախալքալաքի մշակույթի տանը ժամը 18:00-ին եւ Ախալցխայի շրջանի Սուխլիս գյուղի մշակույթի տանը դեկտեմբերի 22-ին ժամը 18:00-ին: akhaltskha.net

... →

Պանթուրքիստական գրություններ Ախալքալաքի բերդի ավերակներում

by
2015/11/19

Մի քանի օր առաջ անսովոր գրություն էր հայտնվել Ախալքալաքի նախկին բերդի ավերակներում: Բերդի մի անկյունում է գտվում կիսավեր նախկին մզկիթը: Դրա մի պատին նոյեմբերի սկզբներին հայտնվել էին թուրքական կարմիր կիսալուսիններ եւ «Bir gün dönecegiz elbet» գրությունը, որը թուրքերեն նշանակում է «Մի օր մենք հաստատ կվերադառնանք»: Ախալքալաքի բերդը Ջավախքում թուրքական օկուպացիայի տարիներին տեղական թուրքական ադմինիստրացիայի նստավայրն […]

... →

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ